Հաղթանակների հիմնական գրավականը ազգի միակամ լինելն է. Արցախի թեմի առաջնորդ |artsakhpress.am|

<diartsakhpress.am: v style=”text-align: left;”>

Մեր հերոս տղաների տաղանդի, սխրանքների և նվիրվածության արդյունքի շնորհիվ ենք կարողացել կերտել մայիսյան Եռատոնը:

Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ նշելով, որ հաղթանակների հիմնական գրավականը ազգի միակամ լինելն է:

 
Նա իր խոսքում ընդգծել է, որ հաղթանակների հասնելու ճանապարհին մեծ էր Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության դերը:
 
«Այսօր էլ դժվարին պահերին հայ ժողովուրդը միշտ համախմբվում է և դառնում մի բռունցք: Ներկայումս էլ ունենք նոր մարտահրավերներ, փորձություններ և վտանգներ, որոնք, համոզված եմ, միացյալ ուժերով կրկին կհաղթահարենք»,-մասնավորապես ասել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով