Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում թոքերի արհեստական օդափոխության 40 սարք կա |armtimes.com|

armtimes.com: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում առկա է թոքերի արհեստական օդափոխության 40 սարք, որոնցից օգտագործված են մի քանիսը։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Գրիգոր Լուսավորիչ ԲԿ այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ԲԿ-ի աշխատակցի խոսքով,  շաքարային դիաբետ եւ զարկերակային ճնշում, այլ խրոնիկական հիվանդություն ունեցող պացինտներ էլ կան, որոնք այս պահին վերակեդանացման բաժանմունքում են. «Կան ինսուլտ տարած եւ դիալիզ ունեցող պացինտներ»։ Ըստ աշխատակցի, այս օրերին այլ հիվանդների էլ են սպասարկել՝ ոտքերի ամպուտացիա, հղիության ընդհատում են իրականացրել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով