Իրանն ԱՄՆ-ի հետ կալանավորների փոխանակման պատրաստակամություն է հայտնել` առանց նախապայմանների |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը հայտարարել է, թե պատրաստ է կալանավորների փոխանակում անել Միացյալ Նահանգների հետ` առանց նախապայմանների:

«Մենք պատրաստ ենք փոխանակել բոլորին, սակայն, ամերիկացիները դեռ չեն արձագանքել այս առաջարկին»,- այսօր ասել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիեյը:

Արևմտյան մամուլն անցած շաբաթ հաղորդել էր, որ կողմերն այս հարցի շուրջ բանակցություններ են վարում: Ըստ նախնական տվյալների` իրանական բանտերում առնվազն չորս ամերիկացի է պահվում, մինչդեռ Ամերիկայում, ըստ Իրանի, ազատազրկված է երկրի մոտ քսան քաղաքացի: Վերջին անգամ կողմերը կալանավորներին փոխանակել էին անցած տարվա դեկտեմբերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով