Skip to content
Դեպի լրահոս
  • Հայ
  • Ինֆոքարտեր
  • Հետաքննություն
  • Հետազոտություն
  • Տվյալահեն
  • Գիտություն
  • Իրավական
  • Մի ռիլով
  • Տեսանյութեր
  • Հաղորդաշարեր
Հեղինակային
Լրահոս
  • 15:53
  • 12 մայիս, 2020

Չենք կարծում, որ վեթինգի գործընթացը տապալվել է․ Լիլիթ Մակունց

Չենք կարծում, որ տապալվել է վեթինգի գործընթացը:  Այո, մենք կարծում ենք, որ շատ հարցերում մի գուցե ավելի ճիշտ կլիներ մի փոքր ավելի արագ գործել։  Մենք չենք կարծում, որ ամեն ինչ կատարյալ է մեր գործողություններում բայց փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի ավելի համապարփակ անդրադառնանք դատաիրավական բարեփոխումներին։ Այս մասին, այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով  երեկ վարչապետի և  արդարադատության նախարարի հանդիպման մասին :
 
«Մենք դրական ենք գնահատում այն ռազմավարությունը, որ մշակել է արդարադատության նախարարությունը, պարզապես պետք է  բոլորս դրսևորենք հետևողականություն և իրականացնենք դրանք»,- ասաց խմբակցության ղեկավարը։ 

Անդրադառնալով վեթինգին , Մակունցը նշեց, որ երեկ նախարարը վարչապետի հետ հանդիպման ընթացքում բավական հանգամանալից անդրադարձավ դրանց։ 

«Բարեվարքությանը վերաբերող օրենքների շարքը մենք կարծում ենք, որ պրակտիկայում  կարող է շատ դրական ազդեցություն ունենալ և լիահույս ենք, որ բոլոր մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում կանեն առավելագույնը։Թե՛ այստեղ նախարարն է նշել, թե՛ մեր գործընկեր իրավաբաններն են նշել պետաիրավական հանձնաժողովից, որ բարեվարքության օրենքների շարքը, ըստ էության, իրականացնում է գրեթե նույն գործառույթը։ Այնտեղ կան հատվածներ, որոնք ՀՀ Սահմանադրության հետ հակասությունների մեջ էին մտնում և այն շեշտադրումներով, որը ենթադրում էր վեթինգը, չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս: Բայց դա չի նշանակում, որ բարեվարքությանը առնչվող այս օրենքների շարքը չի անդրադառնում և չի լուծում խնդիրների մեծամասնությունը»,- շեշետեց Մակունցը:

Հարցին, թե չե՞ն պատրաստվում փոխել Սահմանադրությունը, որը թույլ կտա վեթինգ իրականացնել, Մակունցը պատասխանեց, որ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված աշխատանքային խումբը արդեն ձևավորված է։ Թե՛ մասնագիտական խմբերը, թե՛ հասարակական սեկտորի խմբերը, թե՛ ընդդիմությունից և թե՛ իշխող մեծամասնությունից բոլոր կողմերը ներառված են։

«Ես համոզված եմ, որ եթե քննարկման արդյունքում ընդհանուր կոմսենսուսով որոշվի, որ ինչ-որ մի ուղղություն կարևոր է և օգտակար է Հայաստանի Հանրապետությանը և օրենքի գերակայության հաստատմանը, ապա վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»,- եզրափակեց Մակունցը:

  • Ինֆոքոմ, Լիլիթ Մակունց

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Նվիրաբերել
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Նկատե՞լ եք վրիպակ


Կարդալ նաեվ

  • 23:05
  • 3 մարտ, 2022

Ֆրանսիան վերջին օրերին ուկրաինական բանակի համար իրականացրել է զենքի և պաշտպանիչ սարքավորումների մատակարարում

  • 00:00
  • 1 հունվար, 2000

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Թողնել մեկնաբանություն Cancel reply

Մեկնաբանություն տեղադրելու համար պետք է մուտք գործել։

Բաժանորդագրվել տեղեկագրին

  • Մեր մասին
  • Գովազդ կայքում
  • Օգտագործման պայմաններ
  • Հետադարձ կապ
  • +374 41 46 36 26
  • [email protected]
  • ՀՀ, ք․ Երևան, Կիևյան 12, բն․ 2

Հետևել մեզ

Copyright © 2024 Infocom

Գլխավոր Լուրեր Հաշիվ

Բաժանորդագրվել տեղեկագրին

  • Մեր մասին
  • Ինֆոթեգեր
  • Infocom Production
  • Հետաքննություն
  • Հետազոտություն
  • Տվյալահեն բովանդակություն
  • Ինֆոքարտ
  • +374 41 46 36 26
  • [email protected]
  • ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 28

Հետևեք մեզ

Tiktok

Copyright © 2025 Infocom

Մեր մասին
  • Ինֆոքոմը
  • Թիմ
  • Առաքելություն
  • Էթիկայի կանոնագիր
  • Մրցանակներ
  • Ինֆոթեգեր
  • Infocom Production
  • Հետաքննություն
  • Հետազոտություն
  • Տվյալահեն բովանդակություն
  • Ինֆոքարտ
Հաշվիչներ
  • Երևանի մանկապարտեզների հաշվիչ
  • Երևանում ներդրվելիք երթուղային ցանց
Նախագծեր
Արցախյան հակամարտություն
  • Հետազոտություն
  • 44-օրյա պատերազմ. ժամանակագրություն
  • Երևանում կառուցապատողները
Նվիրաբերել
Ավելին
Ավելին
Ավելին
Ավելին
Ավելին
Ավելին
Ավելին
Ավելին
Ավելին
Ավելին
Ավելին
Ավելին