Արսեն Թորոսյանը ինքնամեկուսացված է. նախարարությունում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան

Այսօր կառավարության հերթական նիստին ներկա չէր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մամուլում տարածված լուրերի համաձայն՝  Թորոսյանը ինքնամեկուսացված է։

infocom.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի  խոսնակ Ալինա Նիկողոսյանը  հաստատեց տեղեկությունը, նշելով, որ նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։  Նախարարը հանդիսացել է երկրորդային կոնտակտավոր անձ։

«Նախարարը թեստ է հանձնել, սպասում ենք պատասխանին»,- ասաց Նիկողոսյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով