Ֆրանսիայում ձերբակալվել է Ռուանդայի ցեղասպանության ենթադրյալ հովանավոր Ֆելիսյեն Կաբուգան |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայում ձերբակալվել է Ռուանդայի ցեղասպանության ենթադրյալ հովանավոր Ֆելիսյեն Կաբուգան, ով երկար տարիներ հետախուզման մեջ էր:

84-ամյա Կաբուգան, ըստ ֆրանսիական պաշտոնական աղբյուրների, ձերբակալվել է մայիսի 16-ին Փարիզի արվարձաններից մեկում, որտեղ բնակվում էր այլ անվան տակ: Նա Միջազգային դատարանում քննվող Ռուանդայի ցեղասպանության գործի առանցքային մեղադրյալներից մեկն է, ով ենթադրվում է՝ թութսիների կոտորածի ֆինանսական հովանավորն էր:

Ռուանդայում թութսիների դեմ իրականացված ցեղասպանությունը տեղի է ունեցել 1994 թվականին: Արևելաաֆրիկյան այդ երկրում հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը՝ երկրում մեծամասնություն կազմող խութու ազգության ներկայացուցիչներից կազմված, էթնիկ զտումներ սկսեց երկրի ազգային փոքրամասնության շրջանում՝ 100 օրում սպանելով մինչև ավելի քան մեկ միլիոն մարդու՝ մեծամասամբ էթնիկ թութսիների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով