Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են զբոսաշրջության ոլորտի աշխատանքների վերականգնմանը |hetq.am|

hetq.am: Զբոսաշրջության հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուան կոչ է արել մինչև հունիսի վերջ վերաբացել, որքան հնարավոր է, մեծ թվաքանակով տեսարժան վայրեր։ Այդ մասին մայիսի 17-ին նա հայտարարել է «Le Journal Dimanche» թերթին։ 

Պետքարտուղարը հույս ունի, որ մինչև հունիսի 21-ն զբոսաշրջիկների համար հասանելի կլինեն մեծ թվաքանակով տեսարժան վայրեր։ Լեմուանի խոսքերով՝ մայիսի 25-ին կհաստակեցվի զբոսաշրջային հատվածի աշխատանքների վերականգնման գրաֆիկը։ Արդեն մայիսի 16-ից Ֆրանսիայում բացվել են մի շարք լողափեր և զբոսաշրջային ուղղություններ։

Կառավարությունը քաղաքացիներին առաջարկել է հանգիստն անցկացնել Ֆրանսիայում՝ հուլիս և օգոստոս ամիսներին։ Հունիսի 2-ից սկսած այն դեպարտամենտներում, որտեղ վիրուսի տարածումը մեծ չէ, կվերականգնվի սրճարանների և ռեստորանների աշխատանքը։ Ավելի վաղ, Փարիզի իշխանությունները հայտարարել են քաղաքի զբոսաշրջային արդյունաբերությանը մի քանի միլիարդ եվրոյով օժանդակելու պլանների մասին։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քաստաները քննադատել է Իտալիային՝ հունիսի երեքից երկրի սահմանների բացման համար։ Քաստաների խոսքերով՝ այն միակողմանի, սակայն եվրոպական գործընկերների հետ չքննարկված քայլ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով