Գարեգին Միսկարյանից ավելի բովանդակային քննադատություն էի սպասում. Արթուր Հովհաննիսյան |factor.am|

factor.am: Չի կարելի իշխանավարման 2-րդ տարում մեզ ասել՝ այսինչ խոստումը չեք կատարել, դուրս ենք գալիս փողոցային պայքարի։ Այս մասին ասաց իշխող ուժի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Միսկարյանի քննադատության մասին։

Վերջինս օրերս նշել էր, որ իրենք պայքար են սկսելու իշխանության դեմ, քանի որ դատաիրավական և այլ ոլորտներում ակնկալվող բարեփոխումները չեն արվել։

«Գարեգին Միսկարյանից ավելի բովանդակային քննադատություն էի սպասում»,- ասաց Հովհաննիսյանը։ Նա արձագանքեց նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն խոսքերին, թե հաջորդ իշխանությունն իրենք են լինելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով