Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին |aysor.am|

aysor.am: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Արամ Վարդևանյանը և Արամ Օրբելյանը հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին։

Փաստաբանները ներկայացրել էին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։

Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժեց միջնորդությունները, որի դեմ էլ պաշտպանական կողը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով