Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ իր հայտարարությունների, թե՛ սադրիչ գործողությունների տեսքով փորձում է լարել իրավիճակը․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։

– Ադրբեջանը նորից դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, որը կանխվել է հայկական զինուժի կողմից: Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը որևէ բանի առջև չի կանգնում և անգամ կորոնավիրուսի այս օրերին մեկ անգամ չէ, որ փորձում է դիմել ռազմական շանտաժի:

– Այո, իրավացի եք, Ադրբեջանը վերջերս դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն արեց, որը հետ է մղվել հակառակորդին կորուստներ պատճառելով: Հիշեցնեմ նաև, որ այդ դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր հայտարարություն տարածել Արցախի նորընտիր նախագահի՝ Շուշիում տեղի ունեցած երդմնակալության վերաբերյալ՝ նշելով, որ իրենք պատրաստ են ցանկացած գործողությունների և, ըստ էության, դրան հաջորդել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձը: Իրավացի եք, Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ իր հայտարարությունների, թե՛ սադրիչ գործողությունների տեսքով փորձում է լարել իրավիճակը:

– Հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ ղեկավարի ռազմատենչ հայտարարությունները, ի՞նչ կարող ենք ակնկալել առաջիկայում, որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը կարող է հերթական անգամ սադրանքի դիմել: Ընդհանրապես, համաճարակի հետ կապված Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը որքանո՞վ է բարդացել:

– Ես կարծում եմ, որ, այո՛, դա կապված է որոշակիորեն ներքաղաքական զարգացումների հետ, բայց պետք է նաև նշեմ, որ Ադրբեջանում իշխանությունների դեմ հստակ տրամադրություններ են նկատվում: Վերջին շրջանում քննարկումները դրա հետ կապված շատ են, և այդ ֆոնի ներքո Ադրբեջանը նաև ձերբակալում է  ընդդիմադիր որոշ գործիչների՝ օգտվելով կորոնավիրուսի արդյունքում ստեղծված սահմանափակումներից: Այնտեղ շատ հետաքրքիր գործընթացներ են ընթանում, Ադրբեջանը որոշ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հեռացրեց պաշտոններից, բայց եթե ուշադիր լինենք, թե որ տարածքներից է ղեկավարներ հեռացնում՝ մեղադրելով նրանց կաշառակերության կամ լավ չծառայելու մեջ, ապա դրանք այն տարածքներն են, որտեղ Ադրբեջանի իշխող ընտանիքի պլանները չեն իրականացել խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Այսինքն, ամբողջությամբ իրենց պլանավորածը չկարողացան իրագործել, և այդ տարածքների ղեկավարներին են հենց հեռացնում:

 

Շարունակությունը՝ lragir.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով