Երեւանի փողոցները լվացվում են գիշերը ժամը 3-6-ը, բայց հիմա դա կլինի ժամը 6-8-ը, որ թարմությունը մարդիկ զգան. Մարության |news.am|

news.am: Երեւանի բոլոր փողոցները, բոլոր վարչական շրջաններում գիշերը ժամը 3-6-ն ընկած ժամանակահատվածում լվացվում են օրումեջ գրաֆիկով: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում նշեց Երեւանի քաղաքապետ հայկ Մարությանը:

«Ես արդեն հանձնարարել եմ, որ մեր մեքենաները բոլորը վերապրոֆիլավորեն այդ ուղղությամբ: Երբ մարդիկ արթնանում ու գնում են աշխատանքի, ջուրն արդեն չորացած է լինում: Մենք ժամերը կփոխենք, քանի որ արդեն 30 մեքենա է լինելու, կլվացվեն փողոցները ժամը 6-8-ը, որպեսզի մեր քաղաքացիները մաքրության շունչը զգան»,-ասաց նա:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով