Իսպանիայի արտգործնախարարը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին որդեգրել սահմանահատումների կարգի միասնական մոտեցում

Երեկ Իսպանիայի Արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալեսը կոչ արեց Եվրոպական Միության անդամ պետություններին որդեգրել սահմանահատումների կարգի միասնական մոտեցում և սկզբունքներ՝ ներառյալ ուղևորների առողջական վիճակի զննում, սահմանների բացում ու ազատ ճամփորդելու հնարավորություն Շենգենյան գոտու ներսում։

«Մենք պետք է աշխատենք մեր եվրապական գործընկերների հետ, որպեսզի սահմանենք միասնական կանոններ, ինչը մեզ թույլ կտա վերականգնել ազատ տեղաշարժման հնարավորթյունը Եվրոպայի տարածքում», – ասել է նախարար Գոնսալեսը։

Նախարարը նշել է, որ անգամ այն պայմաններում, երբ տարբեր պետություններ սահմանների բացման համար տարբեր ժամկետներ են սահմանել, բացման սկզբուքններն ու կարգավորումները պետք է միասնական լինեն։

 

Աղբյուրը՝ gulfnews.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով