Չինաստանի խորհրդարանն ընդունեց Հոնկոնգին վերաբերող վիճահարույց օրինագիծը |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի օրենսդիր մարմինը հաստատեց վիճահարույց օրինագիծը, որը թույլ կտա երկրի հատուկ ծառայություններին ռազմակայաններ, հենակետեր տեղակայել ինքնավարության որոշակի աստիճան ունեցող Հոնկոնգում:

Պեկինի այս նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել Չինաստանին մաս կազմող ինքնավար քաղաքում, որտեղ օրեր շարունակ ցույցերը չեն մարում: Ակտիվիստները պնդում են, որ Չինաստանը հերթական անգամ կոպտորեն խախտում է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը:

Պեկինը, որին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվել է 1997 թվականին, հավաստիացրել էր, որ կհետևի այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն 50 տարի: Պայմանավորվածության ժամկետը լրանում է 2047 թվականին, և թե ինչ կարող է տեղի ունենալ Հոնկոնգի ինքնավարության հետ դրանից հետո, անհայտ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով