Թվիթերը թաքցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի գրառումներից մեկը բռնության քարոզ պարունակելու պատճառով

Թվիթերը թաքցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի գրառումներից մեկը, սակայն այն հասանելի է ընթերցման համար։ Թվիթի վրա հայտնվել է հետևյալ գրառումը․ «Այս գրառումը խախտում է Թվիթերի կանոնը, որն արգելում է բռնության քարոզը։ Այնուամենայնիվ, Թվիթերի ղեկավարությունը որոշել է գրառումը թողնել հասանելի, քանի որ այն կարող է բխել հանրային շահերից»։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նախագահ Թրամփի գրառումը վերաբերում է Մինեապոլիսի ոստիկանությունում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո ծավալված զանգվածային բողոքի ակցիաներին։ Թրամփը նշել է, որ նա «կուղարկեր Ազգային գվարդիան։ Երբ սկսում է թալանը, սկվում են նաև կրակոցներ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով