2020-05-31-90fbb0fc-4ec9-41d0-957e-8cc4b0f04da5.jpg

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9268 նոր դեպք |tert.am|

tert.am: Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9268 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեպ պայքարի օպերատիվ շտաբին:

Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել է Մոսկվայում` 2595, Մոսկվայի մարզում՝ 757, Սանկտ Պետերբուրգում` 369, Նիժնի Նովգորոդի մարզում` 301 դեպք:

Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 138 մարդ:

Ընդհանուր առմամբ համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 405․843 դեպք, վարակման հետևանքով մահացել է 4693 մարդ, առողջացել է ավելի քան 171․000 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն