ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ 

Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել  պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:  Նախագծերի փաթեթն ընդունվեց 111 կողմ ձայնով։ 

Ներկայում ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունները, որոնք իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը: Առաջարկվում է այս երկու ծառայությունների փոխարեն ներդնել պարեկային ծառայություն:

Համակարգը պիլոտային նախ ներդրվելու է Երևանում, ապա Լոռիում ու Շիրակում, այնուհետև ամբողջ երկրում:

Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով