Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ 

Նախագծի միջոցով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղյալ համարել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ 

Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ նրանք գտնում են, որ նախագիծը հակասահմանադրական է։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե  ընդմիջում խնդրեց, այնուհետև դեմ քվեարկեց նախագծին։

Նախագծերի փաթեթն ընդունվեց 83 կողմ, 16 դեմ ձայներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով