Փարիզի Աստվածամոր տաճարին կից հրապարակը մասամբ վերաբացվել է |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիական մայրաքաղաքի իշխանությունները մասամբ բացել են Փարիզի Աստվածամոր տաճարին կից հրապարակը, որն ավելի վաղ փակվել էր օդի աղտոտվածությունից թունավորման վտանգի պատճառով:

2019 թվականի ապրիլին տաճարում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով եկեղեցու տանիքում պահվող 300 տոննա կապարը հալվել և տարածվել էր տարածքում՝ խոչընդոտելով անգամ վերականգնողական աշխատանքները:

Փարիզի իշխանությունները հայտնում են, որ «մաքրման աշխատանքների շնորհիվ տարածքում զգալիորեն նվազեցվել է կապարի պարունակությունն օդում»:

Աստվածամոր տաճարի վերականգնողական աշխատանքները, ըստ երկրի պաշտոնական աղբյուրների, ավարտին կհասցվեն մինչև 2024 թվականը՝ Փարիզում նախատեսված Օլիմպիական խաղերին ընդառաջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով