Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում. ՊՆ մամուլի խոսնակի անդրադարձը տեսանյութին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն, անդրադառնալով սոցցանցերում տարածվող տեսանյութին ու պնդումներին, թե հայկական կողմը Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ռազմական տեխնիկա է խոցել, նշեց, որ հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում:

«Այդ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին մեկնաբանություն չենք տալիս, միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք համարժեքորեն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին»,- ասաց Ստեփանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով