Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին|armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը հանձնարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին,  Ռոսպոտրեբնադզորին և մարզերի ղեկավարներին ապահովել լիակատար անվտանգություն:

«Իհարկե, ես կդիմեմ մեր քաղաքացիներին, ժողովրդին, որպեսզի նրանք ակտիվ մասնակցեն այս համառուսաստանյան քվեարկությանը, քանի որ խոսքը հիմնական օրենքի` Սահմանադրության մասին է, որը ներառում է մեր երկրի կյանքը, մեր կյանքը և մեր երեխաներին,-ասել է Պուտինը:

Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մասին քվեարկությունը նախատեսված էր ապրիլի 22-ին, բայց կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով մարտի վերջին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր դրա տեղափոխման մասին: Այնուհետև պետության ղեկավարը նշել էր, որ նոր ամսաթիվը որոշվելու է՝ բժիշկների առաջարկությունների հիման վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով