Օդային հաղորդակցության վերաբացումը նախնական նախատեսվում է հուլիսի կեսից․ Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի օդային հաղորդակութունը նախնական ժամկետով նախատեսվում է վերաբացել հուլիսի կեսերից: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Մոտակա նիստերին կքննարկվի զբոաշրջության ոլորտի հետ կապված քայլերի պլանավորումը և օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը: Նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են ամառվա կեսերից, այսինքն հուլիսի կեսերից»,-ասաց պարետը:

Նրա խոսքով՝ կլինի համապատասխան կանոնների մշակում, որոնք կարող են հնարավորինս վարակի տարածման ռիսկը նվազեցնել, երբ խոսքը գնում է զբոսաշրջության ոլորտի մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով