Տիգրան Ավինյանը վերջերս է թեստավորել, պատասխանը բացասական է եղել. խոսնակ |news.am|

news.am: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը վերջերս է կորոնավիրուսի թեստ հանձնել, պատասխանը բացասական է եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ասաց Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Չեմ կարող ասել, թե փոխվարչապետը նոր թեստ կհանձնի, թե ոչ, քանի որ թեստավորումն իրականացվում է բժշկական ցուցումով, եթե նման ցուցում լինի, ապա կարվի, բայց պետք է նշեմ, որ վերջին շրջանում վարչապետի հետ շփումներ ունենալիս, անվտանգության բոլոր կանոները պահպանվել են՝ դիմակներ, սոցիալական հեռավորություն, ախտահանիչների օգտագործում եւ այլն»,– ասաց նա։

Հունանյանի խոսքով՝ փոխվարչապետի գրասենյակն աշխատում է բանականոն հունով. «Մեկուսացվածներ չկան, որովհետեւ մենք նույնպես բոլոր կանոնները պահպանել ենք, եւ որեւէ ցուցում չկա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով