ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց  «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ 

Նախագծի  հեղինակներն են  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը և Արթուր Գրիգորյանը։ 

Նախագծով  առաջարկվում  է՝ 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է իրականացնել ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն:

Ընդունման դեպքում օրենքի նախագիծը ուժի մեջ կմտնի 2020 թվականի սեպտեմբերի մեկից։ 

Նախագիծն առաջին ընեթերցմամբ ընդունվեց 92 կողմ և 6 ձեռնպահ ձայներով։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով