Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց տոներին չվճարվող արձակուրդի հնարավորություն կունենան

Ազգային ժողովն այսօր  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 

Այսուհետ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն կունենան: Արձակուրդը կտրվի ոչ ավել,  քան չորս օր։ 

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։
Նախագիծն ընդունվեց 98 կողմ  ձայնով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով