Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել:

Բարի օր եմ մաղթում բոլորիս»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով