Իրանում կորոնավիրուսի դեպքերը կրկին շեշտակի աճել են |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի տարածքում COVID 19-ի օրական հաստատված դեպքերի թիվը կրկին սկսել է աճել, հաղորդում են Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնյաները` տեղեկացնելով, որ վերջին օրերին արձանագրված թվային ցուցանիշները ավելի բարձր են, քան համաճարակի սկզբում:

Վերջին 24 ժամերին Իրանի տարածքում կորոնավիրուսի 3 հազար 574 նոր դեպք է հաստատվել: «Սա համաճարակի սկզբից արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

Նրա խոսքով` վերջին 24 ժամերին Իրանի հիվանդանոցներում կորոնավիրուսի հետևանքով 59 մարդ է մահացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով