Հայաստանի և ՌԴ-ի առողջապահության նախարարները քննարկել են COVID-19-ի հետ կապված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

«Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկումներ է անցկացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, բժշկական օգնության և դեղամիջոցների տրամադրման հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մուրաշկոն Արսեն Թորոսյանին տեղեկացրել է COVID-19-ի բուժման նոր առաջարկվող մեթոդների, ինչպես նաև ռուսական արտադրության նոր դեղամիջոցների գրանցման մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով