19։48- Չինաստանը պնդում է, որ կորոնավիրուսի բռնկման մասին անմիջապես տեղյակ է պահել ԱՀԿ-ին և այլ համապատասխան կողմերին: Մի շարք երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, պարբերաբար քննադատում են Չինաստանին համաճարակի բռնկման առաջին օրերին այդ մասին տեղեկությունը միտումնավոր թաքցնելու մեջ: |tert.am|
18։18- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, համաձայն վերջին տվյալների, 7,016,087 է, մինչ այս պահը վարակից մահացել է 402,794 հոգի, ապաքինվել՝ 3,432,368 հոգի։ Վարակակիրների ընդհանուր թվով առաջին տեղում է Միացյալ Նահանգները։ Այստեղ վերջին 24 ժամում գրանցվել է վարակի նոր 1,565 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 1,990,109 է։ Մահերի թիվն ավելացել է 23-ով՝ դառնալով՝ 112,119-ի։ ԱՄՆ-ում մինչ այս պահը վարակից ապաքինվել է 752,049 հոգի։ |worldometers.info|
15:50- Իրանում կորոնավիրուսի հունիսի 7-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
????Վարակակիրների թիվն ավելացել է 2 364-ով
Ընդհանուր՝ 171 789
????Մահացածների թիվն ավելացել է 72-ով
Ընդհանուր՝ 8 291
????Ծանր վիճակում է գտնվում 2 596 անձ
????Ապաքինվածների թիվն ավելացել է 2 279-ով
Ընդհանուր՝ 134 349
????Մինչ այժմ թեստավորվել է 1 084 857 անձ։
[Իրանում ՀՀ դեսպանություն]
14:00- Անցած մեկ օրվա ընթացքում ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 984 դեպք, դրանց 38.5% -ն առանց ախտանշանների է:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում գրանցվել է COVID-19- ի 467 673 դեպք, որոնցից 5 859-ը՝ մահվան ելքով: Բուժվել է 226 731 մարդ: |shantnews.am|
13:35- Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, ևս 11 վարակված ապաքինվել է: Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 809 դեպք, վարակվածներից 674 մարդ առողջացել է, 13-ը` մահացել: |tert.am|
13:00- Համաճարակի շրջանում Չինաստանն ու Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկերներ, գործել են միասին COVID-19-ի դեմ։ Ապագայում մենք կհետեւենք կոնսենսուսին, որին հասել են երկու երկրների ղեկավարների կողմից, եւ կշարունակենք զարգացնել համագործակցությունը համավարակի դեմ պայքարում, այդ թվում՝ պատվաստանյութը ստեղծելու ոլորտում։ [Չինաստանի ԱԳ փոխնախարար] |news.am|