Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, համաձայն վերջին տվյալների, 7,016,087 է, մինչ այս պահը վարակից մահացել է 402,794 հոգի, ապաքինվել՝ 3,432,368 հոգի։
Վարակակիրների ընդհանուր թվով առաջին տեղում է Միացյալ Նահանգները։ Այստեղ վերջին 24 ժամում գրանցվել է վարակի նոր 1,565 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 1,990,109 է։ Մահերի թիվն ավելացել է 23-ով՝ դառնալով՝ 112,119-ի։ ԱՄՆ-ում մինչ այս պահը վարակից ապաքինվել է 752,049 հոգի։
Վարակվածների ընդհանուր թվով երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ նոր դեպքերի թիվը 2,907 է։ Բրազիլիայում ընդհանուր առմամբ կա 676,494 վարակված։ Այստեղ գրանցվել է մահվան նոր 87 դեպք, մահերի ընդհանուր թիվը 36,044 է։ Երկրում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ ապաքինվել է 302,084 մարդ։
Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ երկիրը Ռուսաստանն է։ Այստեղ գրանցվել է վարակի նոր 8,984 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 467,673 է։ Մահվան դեպքերն ավելացել են 134-ով՝ դառնալով 5,859։ Մինչ այս պահն ընդհանուր առմամբ ապաքինվել է 226,731 մարդ։
Աղբյուրը՝ worldometers.info: