Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08․06․20 (թարմացվող)

22:10- 2 օր առաջ «Ալիք մեդիայի» տնօրենի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել ՀՀ-ին: Դրանից հետո ԱՆ-ից նշել են, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել և խնդրել են պարզել՝ հնարավո՞ր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել: Վրաստանյան մի քանի գործարարների արագ արձագանքի արդյունքում մի քանի ժամում կազմակերպվեց հավելյալ 17 արհեստական շնչառության շարժական սարք ձեռք բերելու գործը: Դրանք սահման հասցնելու գործը կազմակերպեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը: |aliq.ge|

21:50- Մեր քաղաքացիներին նորից և նորից հորդորում ենք չծրագրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։ Այն քաղաքացները, որոնք հայտնվում են Լարսի անցակետում, հայտնվում են փակուղու առաջ: Այս պահին ՌԴ-ից ՀՀ վերադառնալու միակ հնարավոր ճանապարհն օդային ուղին է։ Ընդ որում, այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կամ Մոսկվայում ՀՀ դեսպանությունում։ Հայաստան վերադառնալու համար հետևեք միայն պաշտոնական տեղեկություններին։ [Լենա Նազարյան]

19:25- ՀՀ-ում ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործում է։ [Արսեն Թորոսյան]

17։21 -???? Hraparak.am լրատվական կայքը հունիսի 7-ին հրապարակել է «Աբովյանում կորոնավիրուսով վարակված կինը մահացել է հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով» վերտառությամբ հոդված։

❗️Կայքի խմբագրությանը հորդորում ենք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չհրապարակել և պահանջում ՝ անհապաղ հերքել վերոնշյալ հրապարակման մեջ առկա տեղեկությունը:

➡️ Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն Աբովյան քաղաքում մահվան նմանատիպ դեպք չի գրանցվել: Առաջնորդվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, այլ մանրամասներ չենք կարող ներկայացնել: [Կոտայքի մարզպետարան]

15։52 – Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է, որոնցից 432-ը՝ առողջացած, 15-ը՝ մահվան ելքով։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 622 քաղաքացի: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]

15։07 – Հունիսի 10-ին ժամը՝ 10։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
☎️Հեռախոս՝ 8/863/266-56-03, 8/863/266-54-58 [ԱԳՆ]

14։07 – Անցած շաբաթվա վերջին ԵՊԲՀ պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար նոր պարզ է դարձել, որ ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ և դրանից զատ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին:
Տվյալ տեղեկատվությունը իմանալուն պես մեր կողմից անմիջապես առաջարկվել է գործարկել մեկուսարանը և  10 հոգու համար նախատեսված վերապրոֆիլավորված նախկին ճաշարանը համալրել համապատասխան անձնակազմով և իրականացնել COVID-19 հաստատված պացիենտների հոսպիտալացում և բուժում: [ԱՆ նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյան]

 

13։59 – Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ: Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի: [Նիկոլ Փաշինյան]

 

13։31 – Դիլիջան ԲԿ-ն 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։ [Նիկոլ Փաշինյան]

 

13։20 – Ինքնամեկուսացման վայրը լքելն արգելվում է:
⚠️ Մեկուսացման վայրը լքելու դեպքում սահմանված է տուգանք, դիտավորությամբ այլ մարդկանց վարակելու և նրանց մահվան պատճառ դառնալու դեպքում՝ կալանք: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

13։03 – Պարետի որոշմամաբ այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի, 7 օրով՝ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը: Այս մանկապարտեզներում խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները։ [ՀՀ կառավարություն]

 

12։53 – Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 25091 արձանագրություն, իսկ հունիսի 7-ին հայտնաբերվել է իրավախախտման  702 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]

 

12։35 – ????Մենք նկատել էինք որոշակի գնի բարձրացում եւ դրա հիման վրա գերիշխող դիրքի չարաշահման փաստի ուժով հարուցել ենք վարույթ բժշկական դիմակների և լատեքս ձեռնոցների շուկայում։ Առաջին լսումը  տեղի է ունեցել: Կարծում եմ՝ մոտ ապագայում վարույթի ավարտը տեղի կունենա և կհայտնենք ձեզ: [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյան] |news.am|

 

11։16 – Այսօր Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա 33 ՀՀ քաղաքացի։ [ՀՀ ԱԳՆ]

 

11։00 -Թարմացվել է  08.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 13325 (+195)
Առողջացածներ – 4099 (+85)
Փաստացի բուժվողներ – 8943
Ընդհանուր թեստեր – 70000 (+829)
Մահվան ելքեր – 211 (+11)
Մահվան ելքեր այլ պատճառով –72 (+3) 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։[ԱՆ]

Թեստերի քիչ քանակը պայմանավորված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում իրականացվող ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներով։

10։17 – Պարետատանը այսօր ծանր հանձնարարական կտրվի․ Արցախի սահմանը կարելի է հատել միայն ձեռքին ունենալուվ COVID-19 թեստի բացասական արդյունք։ Այս պայմանը պարտադիր կլինի բոլորի համար։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

9։15 – Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։ [Նիկոլ Փաշինյան]

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով