Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 08․06․20 (թարմացվող)

21:40- Հունաստանում վերջին 4 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման մոտ 100 նոր դեպք։ Մինչ այդ երկրում հիվանդացածների թիվը մշտապես նվազում էր։ Մայիսի 4-ից կառավարությունը սկսել էր փուլ առ փուլ վերացնել կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումները։ |armenpress.am|

17։09 – Բարսելոնայի Սագրադա Ֆամիլյա տաճարը հուլիսի 4-ից մի քանի փուլով կբացի իր դռները հաճախորդների համար։ Առաջին փուլում կթույլատրվի այցելել առողջապահական համակարգի, քաղաքի անվտանգությունն ապահովող, ՀԿ-ների, առևտրային կազմակերպություների աշխատակիցներին։ Երկրորդ փուլում՝ քաղաքի բնակիչներին և երրորդ փուլում միայն, որի ժամկետը դեռ հայտնի չէ, զբոսաշրջիկների համար։ [sagradafamilia.org]

16։55 – Հունիսի 9-ից Մոսկվայում կչեղարկվի ինքնամեկուսացման, անցաթղթերի և հատուկ գրաֆիկով զբոսանքի ռեժիմը։ [Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին] |meduza.io|

12։12 – Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8 985 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 476 658։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 5971-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 230 688  է: 
|стопкоронавирус.рф|

11։30 – Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 914 նոր դեպք։ Covid-19-ի պատճառով մահացել է 23 մարդ, առողջացել է՝ 2647-ը։
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 132-ի, մահացածների թիվը՝ 4 469-ի։Մինչ օրս բուժվել է 137 969 մարդ։ [Թուրքիայի ԱՆ] |ermenihaber.am|

 

10։26 – COVID-19-ով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 007 449 հաստատված դեպք կա, մահացածների թիվը 112 469 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 691 962-ի, մահերինը՝ 37 312-ի:

10։23 – Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 810 (+1)
Առողջացածներ- 683 (+9)
Մահեր- 13 |stopcov.ge|

10։20 – Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 092 000-ից, մահացածների թիվն անցել է 406 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 461 000 մարդ: |armenpress.am|9։50 – Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը։ Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 1504 վարակման դեպք, որից 22-ը՝ մահվան ելքով։ [Նոր Զելանդիայի ԱՆ]

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով