Տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ տրամադրելու որոշումը հանվեց նիստի օրակարգից |armenpress.am|

armenpress.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տեսչական մարմիններին 91 ծառայողական մեքենա տրամադրելու որոշման նախագծերը հանվեցին գործադիրի հուլիսի 11-ի նիստի օրակարգից:

Նախագծերն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում, սակայն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով հարցերը քննարկվեցին: Թորոսյանը նկատեց, որ ավտոմեքենաների տրամադրման որոշումը խնդրահարույց է և որոշ չափով հակասում է նաև կառավարության որդեգրած քաղաքականությանը:

Քննարկումներից հետո վարչապետը որոշում կայացրեց ավտոմեքենաների տրամադրման վերաբերյալ երկու հարցերը հանել օրակարգից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով