Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության ձախողման մասին փաստեր է պահանջում ԲՀԿ-ից |hetq.am|

hetq.am: Այն արագությամբ և ինտենսիվությամբ, որով  Կառավարությունն իրականացրեց սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրեր, շատ տպավորիչ են:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով Կառավարության հասցեին հնչող քննադատություններին:

«Կարող եք նայել այլ երկրներում ինչ է արվել, երբ է արվել ու ինչ ծավալով ու համեմատել, առնվազն տեմպի ու հասցեականության մասով բավականին արդյունավետ միջոցառումներ են իրականացվել: Երբ ընդդիմությունը խոսում է ինչ-որ բանի տապալման մասին, նախ պետք է լինի փաստարկ, հիմնավորում, որ դառնա ողջամիտ դիսկուրս»,-ասաց փոխվարչապետը:

Դիտարկմանը, թե խորհրդարանական երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պահանջում է կառավարության ամբողջական կազմի հրաժարականը` ասելով, որ այն ձախողել է կառավարումը, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ասել, որ ձախողել է, բավարար չէ նման հարց քննարկելու համար, ձախողել՝ նշանակում է, որ պետք է լինեն հիմնավորումներ, եթե լինեն նման փաստարկներ, քննարկենք, բայց բուն հայտարարությունը չի կարող լինել դիսկուրսի առարկա»:

Ըստ փոխվարչապետի` պետք է անցնի որոշ ժամանակ, և հաղթահարված լինի պանդեմիան, որպեսզի հնարավոր լինի Կառավարության քայլերը գնահատել:

«Կարող եմ ասել, որ կա փորձագիտական թեզ, որ կոշտ կարանտինը դրական արդյունքներ է ապահովում, բայց այն դադարեցնելուց հետո հետևանքներն ավելի ծանր են լինում: Ես չեմ կարող ասել՝ էդպես է, թե՞ ոչ, բայց նման փորձագիտական եզրահանգումներ կան: Մինչև պանդեմիայի երևույթը  չչեզոքացնենք, խորհուրդ չեմ տա գնահատականներ տալ»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով