Պետք է տխրեցնեմ բոլորին. բոլոր սուր շնչառական վարակներն աշնանն ակտիվանում են․ Արսեն Թորոսյան

Չի բերում, դա հերթական միֆն է: Կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն, դրա մասին չէ խոսքը, բայց սովորական քաղաքացիների մոտ թթվածնային քաղցի չի բերում, որովհետև, միևնույն է, թթվածինն անցնում է դիմակով դեպի թոքեր, հետո արտաշնչվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղց է առաջացնում:

Խոսելով արտասահմանից տրամադրվող բժշկական օգնությունների մասին, նխարարն ասաց․

«Արտերկրից բժշկական անձնակազմերի պլանավորված այցեր ունենք: Ֆրանսիայից ունենք 10 բժշկի այց վաղը հատուկ չվերթով: Լիտվայի բժիշկները մյուս շաբաթ կայցելեն: Կան նաև Ռուսաստանից ցանկություն հայտնած բժիշկներ՝մոտ 50 հոգի, որոնք ամենայն հավանականությամբ կայցելեն ու տեղում կաշխատեն մի քանի շաբաթ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի հետ են բանակցություններ ընթանում՝ հատուկ ստեղծված բժշկական հատուկ թիմերի այցելության հետ կապված՝ կամ լեհական, կամ իսրայելական,որոնք մեծ փորձ ունեն և այս պահին էլ օգնություն են ցուցաբերում տարբեր երկրներում, բայց այդ որոշումը դեռ վերջնական չէ»:

Նախարարը նշեց, որ կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։ Նախարարը նշեց, որ, երբ կլինի ակտիվ դեպքերի իջեցում, կայուն վիճակ, արձանագրվող դեպքերի նվազում, այդ ժամանակ կարող ենք արձանագրել, որ  անցանք բարդ շրջանը։ Խոսելով ձմեռային սեզոնին վարակի երկրորդ ալիքի բռնկման մասին, նախարարն ասաց․

«Պետք է տխրեցնեմ բոլորին. բոլոր սուր շնչառական վարակներն աշնանն ակտիվանում են: Մեզ մոտ դա նոյեմբեր ամսին է տեղի ունենում, որովհետև մարդիկ սկսում են ավելի շատ մնալ փակ տարածքներում, և ավտոմատ վարակման տեմպն աճում է: Կորոնավիրուսի վտանգը, նույնիսկ հաղթահարած երկրներում մնում է ուժեղ և մեծ հենց ձմեռային սեզոնին ակտիվանալու առումով: Մենք էլ ենք պատրաստվում աշնանը՝ չնայած, հիմա էլ խնդիրներ ունենք։ Այդ պատճառով առողջապահության համակարգը պատրաստվում եք ոչ միայն այս պահի համար, այլ  նաև աշնանը կորոնավիրուսի տարածման առավել մեծ ակտիվացմանը»:

Խոսելով դիմակների կրման արդյունավետության մասին նախարարը նշեց, որ եթե դիմակները կրվեն ճիշտ և կրվեն միայն ճիշտ դիմակներ, ապա  7 օր հետո թվերի էական անկում կլինի:  Ճիշտ դիմակ ասելով նախարարը նկատի ունի՝  եռաշերտ և ջուր չթափանցող բժշկական դիմակներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև