Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի առթիվ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու զարգացումը: Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք պատրաստակամ ենք քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախագծերով հարստացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Նա թագուհուն քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով