Երևանում Արսեն Թորոսյանի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել․ վրաերթի է ենթարկվել 10-ամյա երեխա

Երևանում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել․ վրաերթի է ենթարկվել 10-ամյա երեխա։

Այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10-ամյա մի երեխայի։ Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն»,-պատմել է Թորոսյանը:

Նա հավելել է, որ դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանությանը նյութեր նախապատրատելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով