Քաղաքական հայտարարություններ անելը ենթադրում էր, որ դառնալու է վահան՝ պաշտպանվելու և այս ամենը որպես քաղաքական հետապնդում որակելու․ Լիլիթ Մակունց

Արտահերթ ընտրությունների մասին հուշագիր ստորագրելու որոշումը, քաղաքական որոշ հարցերում համաձայնություն ունենալու  և մյուս հարցերում համաձայնություն չունենալու հանգամանքը  որևէ կերպ չի կարող  կաշկանդել իրավապահ մարմիններին ինչ-որ իրավական գործընթացներ իրականացնել, եթե իրավապահ մարմինները տեսնում են դրա անհրաժեշտությունը։ Ես կարծում եմ, որ մենք խնդիր ունենք քաղաքական և իրավական պրոցեսները զատելու։Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։  Պատգամավորն իր խոսքում նշեց․

«Այսինքն, տեղի է ունեցել իրավական գործընթաց, որի առնչությամբ, հիմքեր ունենալու հանգամանքով պայմանավորված դատախազությունը իր գործառույթների, լիազորությունների շրջանակում միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով ։ Ազգային ժողովը իր գործառույթների և լիզորությունների շրջանակում՝ առաջնորդվելով օրենքի հավասարության սկզբունքից և ՀՀ սահմանված օրենքներով, Սահմանադրությամբ, պետք է կայացի որոշում, թե արդյոք հնարավորություն տալիս  է լիարժեք քննության, թե ոչ»։ 

Լրագրողների հարցին, թե ինչու ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով քրգործ չի հարուցվում Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի  նկատմամբ, Մակունցը նշեց

«Ազգային ժողովը և պատգամավորները այն անձինք չեն, ովքեր վերհսկողություն են սահմանում,թելադրում են և  ճնշում են գործադրում իրավապահ համակարգի վրա կամ պետք է որոշումներ կայացնեն այս կամ այն գործը ինչպես պետք է քննվի, պետք է քննվի, թե ոչ։ Մենք այս պահին իրականացնում ենք բացառապես մեկ գործառույթը, որը բխում է մեր լիազորություններից՝ տալ այդ  հնարավորությունը, թե ոչ։  Երեկ ես և իմ գործընկերները, ինչպես նաև այսօր՝ գլխավոր դատախազը հանգամանալից տվել ենք բոլոր հարցերի պատասխանները։ Քաղաքական և իրավական գործընթացները բոլորովին միմյանց հետ չեն առնչվում։ Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին, ապա ես վերահաստատում եմ իմ կողմից երեկ արված հայտարարությունները, որ ես չեմ բացառում այն համոզմունքը, որ ԲՀԿ առաջնորդի կողմից այդ հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքներում, չգիտեմ ում կողմից տեղեկություն է հասել այն մասին, որ կան որոշակի իրավական խնդիրներ և , բնականաբար քաղաքական հայտարարություններ անելը ենթադրում էր վահան՝ պաշտպանվելու և այս ամենը որպես քաղաքական հետապնդում որակելու։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ցուցաբերենք համբերություն և իրավապահներին թույլ տանք անկաշկանդ կերպով իրականացնեն գործողությունները, որևէ կերպ ճնշում չգործադրելով, զսպվածություն դրսևորեն նաև քաղաքական ուժերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով