<ditert.am: v id=”adfox_158876998157631510″ class=””>
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը միջազգային իրավունքի դերի բարձրացման վերաբերյալ հռչակագիր կստորագրեն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք այսօր կարևոր փաստաթուղթ ենք ստորագրում` Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակագիրը միջազգային իրավունքի դերի բարձրացման մասին: Մենք այն շատ ակտուալ ենք համարում՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը` առաջ քաշել «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» վնասակար տեսլականը, որը դեմ է գնում միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրությունում մեր նախկինների կողմից դրված անկյունաքարային սկզբունքներին»,-հայտարարել է Լավրովն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ անցկացրած բանակցությունների արդյունքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։