Ֆրանսիայում բուժաշխատողները ցույց են արել` պահանջելով իշխանություններից կատարել խոստումները |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայում երեկ տասնյակ հազարավոր բուժաշխատողներ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով, որ կառավարությունը կատարի առողջապահական համակարգը և հանրային հիվանդանոցները «փրկելու» իր խոստումները:

Նրանք պահանջում էին, որ իշխանությունները քաղաքականության արմատական փոփոխություն կատարեն, մեծ ներդրումներ կատարեն, բարելավեն աշխատանքային պայմանները և բարձրացնեն աշխատավարձերը: Փարիզում, ըստ ոստիկանության, մոտ 18 հազար բուժաշխատող է մասնակցել ցույցին:

Ոստիկանության փոխանցմամբ` 250-300 արմատականներ են միացել բժիշկներին, ինչը խաթարել է ցույցի խաղաղ ընթացքը` բախումներ սկսելով իրավապահների հետ: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Ձերբակալվել է ավելի քան 30 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով