21:15- Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, թե նոր կորոնավիրուսի հետ կապված մահվան դեպքերը գերազանցել են 5000-ի շեմը, ինչը էականորեն բարձր է հարևան երկրներում արձանագրված ցուցանիշից, և վատագույններից մեկն է աշխարհում։ |azatutyun.am|
18։56- Իրանում կորոնավիրուսի հունիսի 17-ի վիճակագրական տվյալները.
- Վարակակիրների թիվն ավելացել է 2.612-ով
Ընդհանուր՝ 195.051 - Մահացածների թիվն ավելացել է 120-ով
Ընդհանուր՝ 9.185 - Ապաքինվածների թիվն ավելացել է 2.137-ով
Ընդհանուր՝ 154.812
[Իրանում ՀՀ դեսպանություն]
18։21- Գերմանական բիոտեխնոլոգիական հայտնի ընկերություններից մեկը՝ CureVac-ը, այսօրվանից սկսում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Հետազոտությունները կանցկացվեն Գերմանիայում և Բելգիայում, այս փուլում դրանց կմասնակցեն մոտ 200 կամավորներ։ Ակնկալվում է, որ առաջին արդյունքները հայտնի կդառնան աշնանը։ Կառավարությունը հայտարարել է, որ եթե դրանք արդյունավետ լինեն, մինչև հաջորդ տարվա կես ընկերությունը կստանա արտադրություն սկսելու թույլտվությունը։ |azatutyun.am|
17։38- Պեկինի միլիոնավոր բնակիչներ դարձյալ անցել են կարանտինային սահմանափակումների։ Հունիսի 17-ի տվյալներով քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք։ Վերջին 7 օրերի ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հասել է 137-ի։ Մինչ այդ Պեկինի մշտական բնակչության մոտ 57 օր շարունակ չէր գրանցվել կորոնավիրուսի դեպք։ Հայտնաբերված դեպքերի պարագայում վարակակիրը չի եղել Պեկինի բնակիչ։ Համարվում է, որ կորոնավիրուսի նոր բռնկման աղբյուրը «Սինֆադի» շուկան է, որն ապահովում է 21 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի 80 %-ի բանջարեղենն ու միսը։ |hetq.am|
15։07- Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում արձանագրվել է վարակման 888 դեպք, որից 731-ն ապաքինվել է,14-ը` մահացել: |aliq.ge|
10։32- Թուրքիայում հունիսի 16-ին կորոնավիրուսից մահացել է 17 մարդ։ 1 օրում հաստատվել է կորոնավարակի 1.467 նոր դեպք, գրանցվել է վարակակիրների մահվան 17 դեպք, ապաքինման՝ 1.015 դեպք: Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 153.379 մարդ, արձանագրվել է վարակման 181․298, մահվան՝ 4․842 դեպք։ |ermenihaber.am|
10։17- Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է ութ միլիոնը, մահերինը` 441 հազարը: Ամենաշատ նոր դեպքեր և մահեր շարունակում են գրանցվել Միացյալ Նահանգներում: Այստեղ զոհերի թիվը մոտ 117 հազար է: Վարակվածների և մահացածների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է: |azatutyun.am|