news.am: Հունիսի 17-ին Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքըրն ընտրվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հոբելյանական 75-րդ նստաշրջանի նախագահ, որը սկսվելու է սեպտեմբերի 16-ին, փոխանցում է RG-ն:
Նախագահի ընտրության քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Բոզքըրի թեկնածությանն աջակցել են ՄԱԿ անդամ 178 երկրներ, 11-ը ձեռնպահ են մնացել, եւս երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Մինչեւ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը Վոլքան Բոզքըրը ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաեւ 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերով գլխավոր բանակցողը: