Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․06․20 (թարմացվող)

18:53- Իրանում կորոնավիրուսի հունիսի 21-ի վիճակագրական տվյալները.

  • Վարակակիրների թիվն ավելացել է 2.368-ով
    Ընդհանուր՝ 204.952
  • Մահացածների թիվն ավելացել է 116-ով
    Ընդհանուր՝ 9.623
  • Ապաքինվածների թիվն ավելացել է 2.207-ով
  • Ընդհանուր՝ 163.591 [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14:32 – Ադրբեջանում Միլի Մեջլիսի պատգամավորները կորոնավիրուսի թեստ են հանձնում: Պատճառն այն է, որ նախօրեին պատգամավորներից մեկը հայտարարել է, որ իր մոտ վարակ է հաստատվել: Երեկ երկրում հայտնաբերվել է մոտ 500 նոր դեպք, վարակակիրների թիվն անցել է 12 հազարից, մահացել է մոտ 150 մարդ: |azatutyun.am|

 

13:50- Ռուսաստանում COVID-19-ի հաստատված դեպքերը թիվը հասել է 584․680-ի։ Վերջին մեկ օրում գրանցված դեպքերը 7․728-ն են, մահվան ելքերը՝ 109։ Մահացության ընդհանուր ցուցանիշը 8․111 է։ |factor.am|

12:40- Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, ևս 3 վարակված ապաքինվել է: 

10:00- Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշնանը հնարավոր կլինի բացել դպրոցները՝ նշելով․ «Մենք պարտավոր ենք բացել դպրոցները և կանենք դա»։ Նա ավելի վաղ էլ էր դպրոցները բացելու օգտին հանդես եկել՝ պնդելով, որ երեխաները ռիսկային խմբում չեն։ Այնուամենայնիվ, վերջնական որոշում կայացնելը թողնված է նահանգային իշխանություններին։ |tert.am|

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․06․20 (թարմացվող)

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն