Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․06․20 (թարմացվող)

18:30- Անկախ գիտական հետազոտությունների համաձայն՝ մեր երկրում փրկվել է 450 հազար կյանք և ավելի քան երեք միլիոն կյանք՝ եվրոպական մայրցամաքում`շնորհիվ կարանտինային միջոցառումների, որոնք իրականացվել են եվրոպական երկրներում։ [Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես] |armenpress.am|

14։38- Իտալացի գիտականներն ասում են, որ երկու քաղաքների կեղտաջրերը  կորոնավիրուսի հետքեր են պարունակել դեռ դեկտեմբերին՝ երկրում առաջին դեպքի հաստատումից շատ առաջ: Առողջապահության ազգային ինստիտուտն ասել է, որ դեկտեմբերի 18-ին Միլանի և Թուրինի ջրերում եղել են վիրուսի հետքեր, մինչդեռ Իտալիայում առաջին դեպքը պաշտոնապես գրանցվել էր փետրվարի կեսին: Սա գալիս է ի լրումն այլ երկրների ապացույցների, որ վիրուսը կարող էր ավելի շուտ շրջանառված լինել, քան համարվում է: |bbc.com||armenpress.am|

14։02- Վրաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել: 11 մարդ էլ ապաքինվել ու դուրս  է գրվել: Փետրվարի 26-ից հունիսի19-ն ընկած հատվածում  Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 898 է:  Մեկ նոր դեպք հաստատվել էր երեկ կեսօրին, ևս 2-ն՝ այսօր, այսինքն վերջին մեկ օրվա ընթացքում դեպքերն ավելացել են 3-ով: Մահացածների թիվը 14 է, առողջացել է 752 մարդ: |aliq.ge|

13։35- Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 889-ով: Արդեն 4 օր շարունակ երկրում նոր դեպքերի թիվը 8 հազարից չի անցնում: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում 576 հազար 952: Օրվա կտրվածքով աճը կազմում է 1.4 տոկոս: Ընդհանուր Ռուսաստանում ներկայում շարունակում է բուժում ստանալ 234 հազար 358 մարդ: |tass.ru||armenpress.am|

13։23- Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է` նոր կորոնավիրուսի տարածումը էլ ավելի է ակտիվացել. երեկ աշխարհում գրանցվել է 150 հազար նոր դեպք, ինչը օրական կտրվածքով մինչ այժմ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է` համավարակի բռնկումից ի վեր:
«Աշխարհը մտել է նոր` վտանգավոր փուլ», – հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ կոչ անելով կառավարություններին չկորցնել զգոնությունը, հատկապես հիմա, երբ համաճարակի դեմ սահմանափակումներն աստիճանաբար վերացվում են, մարդիկ էլ հոգնում են դրա դեմ պայքարելուց: |azatutyun.am|

13։18- Միացյալ Նահանգները Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար` կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով: 
Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման, ծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածության պլանավորման, ռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցության, փորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար: |armenpress.am|

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․06․20 (թարմացվող)

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն