Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը․ նա կմնա ազատության մեջ։

Դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Ծառուկյանը կմնա ազատության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն էր տվել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Ծառուկյանը նշել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել էր Ծառուկյանի կալանքի միջնորդության քննարկումը, և  դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով