2020-06-21-ba0dbd37-3aca-4c88-8a9a-6b74c1242477.jpg

Պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը

Հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝

  • Բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ
  • Թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ
  • Թոքերի արհեստական օդափոխության սարքեր
  • Մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր
  • Նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր
  • Զարկերակային օքսիմետրեր

Խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն