Բավական կայուն վիճակում ենք, իրավիճակի բարդացում դեռ տեղի չի ունեցել․ Արսեն Թորոսյան |pastinfo.am|

pastinfo.am: «Ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի առումով բավական կայուն վիճակում ենք, իրավիճակի ավելի բարդացում դեռ տեղի չի ունեցել,- պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրուցի ընթացքում ասել է ԱՆ Արսեն Թորոսյանը և հավելել,- վերջին շրջանի հակահամաճարակային գործողությունների արդյունք է նաև այն, որ անսալով իշխանությունների կոչին, մարդիկ ավելի ակտիվ սկսեցին դիմակներ կրել, ավելի հաճախ լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը։ 

«Իրավիճակի շտկման բանալին փաստացի դրանում է և մենք էլ դա զգում ենք։ Նույնիսկ այս կայուն վիճակի լավ իմաստով մեղավորը մեր քաղաքացիների կողմից պատշաճ ձևով կանոնների պահպանումն է։ Հետևաբար մենք պետք է շարունակենք կանոնների պատշաճ պահպանումը, որպեսզի ունենանք ավելի ցածր ցուցանիշներ։ Ինչո՞վ է կարևոր թվերի նվազումը, որովհետև նույնիսկ առողջապահական հզոր ռեսուրսների պարագայում, մենք գիտենք, որ վարակված անձանց ինչ – որ տոկոս ( բարեբախտաբար Հայաստանում դեռևս շատ փոքր տոկոս) դժբախտաբար մահանում են։ Այսինքն, եթե այսօր արձանագրվել է հիվանդացության 320 դեպք, ապա դժբախտաբար նույնիսկ ամենաբարձր որակի և պատշաճ բուժսպասարկման արդյունքում, միևնույն է, մոտավոր հաշվարկով 1.5 տոկոսան այդ քաղաքացիներից մահանալու են։ Հենց սրանով պայմանավորված ոչ միայն կարևոր է պատշաճ բուժօգնություն ապահովելն, այլև այլև վարակվածների թվերի նվազեցումը, որպեսզի քիչ մահացության դեպքեր գրանցենք»,- նշել է նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով