22:15- Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի 1268 նոր դեպք է գրանցվել, մահերի թիվն ավելացել է 27-ով, այսպիսով հատելով 5 հազարի սահմանը: |armenpress.am|
21:30- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է հուլիսի 4-ից Անգլիայում սահմանափակումների թուլացման հերթական փուլի մասին. կբացվեն ռեստորանները, բարերը եւ վարսավիրանոցները: Կբացվեն նաեւ կինոթատրոնները, թանգարանները եւ ժամանցի այլ վայրերը, սակայն մարզադահլիճները փակ կմնան: |news.am|
17:56- Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վարակվել է կորոնավիրուսով: Վարակված է նաև նրա կինը: Երեխաների մոտ թեստի պատասխանը բացասական է եղել: |armenpress.am|
14:08- Իրանում կորոնավիրուսի հունիսի 23-ի վիճակագրական տվյալները.
- Վարակակիրների թիվն ավելացել է 2.445-ով
Ընդհանուր՝ 209.970 - Մահացածների թիվն ավելացել է 121-ով
Ընդհանուր՝ 9.863 - Ապաքինվածների թիվն ավելացել է 2.733-ով
Ընդհանուր՝ 169.160: [Իրանում ՀՀ դեսպանություն]
11:51- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք, բուժվել է ևս 7 պացիենտ: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 911 է: [aliq.ge|
10:32- Թուրքիայում հունիսի 22-ին կորոնավիրուսից մահացել է 24 մարդ։ Հաստատվել է կորոնավարակի 1.212 նոր դեպք, ապաքինման՝ 1.293 դեպք: Երկրում մինչև այժմ արձանագրվել է վարակման 188․897, իսկ մահվան` 4․974 դեպք։ |ermenihaber.am|
09:52- Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 9,1 միլիոնին, մահացել է շուրջ 472 հազար, բուժվել՝ 4,5 միլիոն մարդ: ԱՄՆ-ում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, Բրազիլիայում՝ 51 հազարը: Կորոնավիրուսի տարածման հիմնական էպիկենտրոնն այժմ Լատինական Ամերիկան է: Մոսկվայում այսօրվանից սկսում են աշխատել նաև բաց տարածքներ չունեցող սրճարանները և ռեստորանները, բացվում են ֆիթնես կենտրոնները, լողավազաններն ու մանկապարտեզները: |azatutyun.am|
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․06․20 (թարմացվող)
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․06․20 (թարմացվող)