Գագիկ Ծառուկյանի փաստաբանները վաղը վերաքննիչ բողոք կներկայացնեն, ըստ նրանց՝ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չէ |news.am|

news.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները վաղը վերաքննիչ բողոք կներկայացնեն։ Այս մասին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

Նա նշեց, որ մեղադրանքում հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չի. «Որոշակի դատողություններ կան կապված հիմնավոր կասկածի հետ, որն անընդունելի է։ Իհարկե, ուրախ ենք, որ դատարանը բարձր գտնվեց քաղաքական հետապնդումներից եւ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չկայացրեց։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չի։ Դատարան չի բերվել այնպիսի ապացույց, որ մեր պաշտպանյալն առնչություն ունի սույն քրեական գործի հետ»։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով