Գրանցվել է 771 նոր դեպք, 502 հոգի ծանր վիճակում է, 113 հոգի՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Երեկ ունեցել ենք  վատ առումով ռեկորդային թիվ՝ 771 նոր դեպք, կատարվել է  2336 հետազոտություն։  Տոկոսի առումով՝ ընդհանուր թվի մեջ նոր դեպքերի թիվը տատանվում է 30 տոկոսի շրջանակներում։ Այդ իմաստով վիճակը չի փոխվում, բյաց հաշվի առնելով այն, որ բացարձակ թիվը շատ կարևոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսանկյունից  միևնույնն է իրավիճակը մնում է լարված, թեկուզ կայուն, բայց լարված։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Հոսպիտալիզացիայի  առումով՝  սկսած կիրակի օրվանից, ունենք բարվոք իրավիճակ։ Առավոտյան 9։00-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որոնք  կարիք ունեն տեղափոխման՝ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից միայն 2-ն են գտնվում տանը, մնացածը գտնվում են այլ հիվանդանոցներում։ Այս պրոցեսը ընթացքի մեջ է քաղաքացիները դիմում են, հաստատվում են և տեղափոխվում են կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, այսինքն այս իրավիճակը լավ է։

Մահճակալային ֆոնդի զբաղվածության  առումով՝ կարևոր մասը դա վերակենդանացման բաժանմունքների զբաղվածությունն է, բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց այդ տեղերի ազատվելը և կրկին զբաղվելը շատ արագ է տեղի ունենում։ Սակայն, որպես այդպիսին նման բուժօգնության կարիք ունեցող, բայց չստացող քաղաքացի չունենք․ դա չի նշաանկում, որ վիճակը բարելավել է։ 502 հոգի ծանր վիճակում է, 113 ծայրահեղ ծանր վիճակում, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 40 հոգի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով