Սահմանամերձ հատվածի վրա թերության վերացման աշխատանքների նպատակով հունիսի 26-29-ը դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան

Հունիսի 26-29 ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթույլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով